Հավաքովի ծածկեր

Հայաստանում նորույթ հանդիսացող այս տեխնոլոգիան եվրոպական երկրներում կիրառվում է ավելի քան 70 տարի:

Այս տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել միջհարկային ծածկի բետոնացում առանց կաղապարամածի օգտագործման:

Միաձույլ հավաքովի երկաթբետոնե ծածկերը ունեն 4 հիմնական բաղադրիչ`

  • տարածական եռանկյունի ամրանային կմախքով երկաթբետոնե հեծան,
  • փրփրապլաստե կամ այլ թեթև նյութից բլոկ,
  • ամրանային ցանց,
  • ամրացնող մոնոլիտ բետոնե շերտ:

 

Միաձույլ հավաքովի երկաթբետոնե ծածկերի օգտագործումը թույլ է տալիս`

  • Միայն շենքի ծածկերի արժեքի մեջ խնայել 30-40%,
  • 2 անգամ նվազեցնել միջհարկային ծածկերի զանգվածը,
  • Իրականացնել մոնտաժային աշխատանքները առանց կռունկի օգտագործման,
  • Անմիջապես բետոնացումից հետո ունենալ հարթ մակերևույթ,
  • Իրականացնել մոնտաժային աշխատանքներ դժվար հասանելի վայրերում,
  • Հեշտությամբ իրականացնել փայտե ծածկերի փոխարինումը երկաթբետոնով,
  • Բարձրացնել ծածկի կրողունակությունը մինչև 1000 կմ2,
  • Ապահովել ծածկերի բարձր ջերմա և ձայնամեկուսացում,
  • Հեշտությամբ օգտագործել փրփրապլաստե հատվածները կոմունիկացիաների անցկացման համար,
  • Տեղափոխել մինչև 250մ2 ՄՀԵԾ մեկ մեքենայով:

ՄԻԿՄԵՏԱԼ ընկերության պատվերով մշակված և ՀՀ Քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված տեխնիկական պայմաններում առկա աղյուսակները թույլ են տալիս հեշտությամբ կատարել կոնստրուկտորական հաշվարկներ և ընտրել անհրաժեշտ մակնիշի հեծանը: