Արտաքին գովազդ

 

 

Հարգելի գործընկերներ Միկմետալ ընկերությունը Ձեզ է առաջարկում Երևան քաղաքի տարբեր համայնքներում տեղադրված իր գովազդային վահանակները` Ձեր ընկերության գովազդային պաստառները տեղադրելու համար: Մեր ընկերությանը պատկանող բոլոր վահանակները 3x6 չափսի են և ունեն ներքին` որակյալ լուսավորություն: Տեխնիկական բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող մշտական վերահսկողությունը թույլ է տալիս անմիջապես  վերացնել ծագած բոլոր խնթիրները և ապահովել Ձեր գովազդի արդյունավետ տարածումը շուրջօրյա: Ձեր տրամադրած պաստառների տեղադրումը և անհրաժեշտության դեպքում փոխարինումը նորերով իրականացվում է մեր կողմից անհատույց: Մենք ուրախ կլինենք Ձեզ հետ համագործակցության համար և վստահ ենք, որ այդ համագործակցությունը կխթանի Ձեր բիզնեսի առաջխաղացմանը և շուկայում բարձր դիրքերի պահպանմանը:

 

Արտաքին գովազդի առավելությունները 



    1. Հասարակության մեծ բազմության ընդգրկումը: Եթե գովազդը պատրաստված է որակով, ճաշակով և յուրօրինակ, նա անպայման կգտնի իր սպառողին:

 

    1. Բազմակի հանդիպումը: Դա նշանակում է, որ մեծամասնությունը տեսնում են արտաքին գովազդը ոչ թէ մեկ, այլ մի քանի անգամ: Դա հանդիսանում է որպես դրական կողմ, քանի որ արտաքին գովազդի հաճախակի հանդիպումը ազդում է ենթագիտակցության վրա:

 

    1.  Ներդաշնակ համադրություն գովազդի մյուս տեսակների հետ: Համակցված գովազդային արշավի դեպքում արտաքին գովազդի արդյունավետությունը մի քանի անգամ մեծանում է:

 

    1. Միջին խավը ներգրավելու հնարավորությունը: Կազմակերպությունների գերակշռող մասի համար հասարակության ամենացանկալի մասն են կազմում 25-60 տարեկան աշխատող մարդիկ, որոնք ժամանակ չունեն հեռուստացույց դիտելու կամ ամսագիր կարդալու, սակայն քաղաքում այդ մարդիկ բավականին ժամանակ են անցենկացնում մեքենայի ղեկին կամ տրանսպորտում, ուստի առնչվում են արտաքին գովազդի հետ:

 

    1. Ոչ նյարդայինացնող: Եթե գովազդը` հեռուստատեսությամբ առաջացնում է հստակ ցանկություն անջատել ձայնը, ռադիոյով` միացնել նվագարկիչը, ամսագրում` թերթել էջը, ապա փողոցում այդ խնդիրը չի ծագում: Արտաքին գովազդը չի նյարդայինացնոմ, նույնիսկ հակառակը երբեմն նա էսթետիկական հաճույք է պատճառում և ծառայում է որպես զարդ քաղաքին:

 

Միկմետալ ընկերության գովազդային վահանակները կարող եք պատվիրել  www.outdoormarket.am 

 կայքի միջոցով: