3D պանելներ

Այս տեխնոլոգիան նույնպես երկար տարիներ շարունակ կիրառվում է ամբողջ աշխարհում:

Այս տեխնոլոգիայով պատրաստվող պատերը օգտագործվում են որպես շենքերի արտաքին պատեր` փողարինելով ավանդական քարը կամ բետոնը: Մինչև երկու հարկանի շենքերում կարող են ծառայել որպես կրող պատեր: 

Պատերը ունեն երեք հիմնական բաղադրիչ`

  • Փրփրապլաստե միջուկ 50-150մմ,
  • Ամրանային ցանց 3-5մմ տրամագծով մետաղալարից (երկու կողմից),
  • Բետոնի շերտ 30մմ (երկու կողմից):

Ամրանավորված փրփրապլաստե սալերը տեղադրվում են բետոնե հիմքի վրա և ընդամենը մետաղալարով կապվում նախօրոք բետոնից դուրս թողնված ձողերին: Պատերի բետոնացումը իրականացվում է տորկրետացման եղանակով: Արդյունքում ստացվում է վերջնական հարդարմանը պատրաստ մակերևույթ: Ընդ որում՝ պատի արտաքին մակերևույթը կարելի է բետոնացնել ավելի բարակ շերտով, չծածկելով ամրանային ցանցը, և վերջինս օգտագործել արտաքին երեսապատման համար:

Փրփրապլաստով երկաթբետոնե պատերի օգտագործումը թույլ է տալիս`

  • Ստանալ միջոցների զգալի տնտեսում, 
  • Ապահովել շատ բարձր ջերմա և ձայնամեկուսացում,
  • Մինչև 2 անգամ նվազեցնել արտաքին պատերի զանգվածը,
  • Ստանալ մոնտաժման բարձր արագություն,
  • Անմիջապես բետոնացումից հետո ունենալ հարթ մակերևույթ:

Միկմետալ ընկերությունը տրամադրում է նաև 3D պանելների տեղադրման և բետոնացման ծառայություններ: