Մետաղական կոնստրուկցիա

2007թ. Միկմետալ ընկերությունում աշխատող բարձր որակավորում ունեցող եռակցողների և փականագործների կողմից հիմնվեց  մետաղական կոնստրուկցիաների արտադրությունը: Մինչ օրս մեր ընկերության այս ստորաբաժանումը իրականացրել է 500-ից ավելի պատվերներ այնպիսի ոլորտների համար ինչպիսիք են `արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտների շինարարությունը, արտաքին գովազդը, գյուղտնտեսությունը, հանքարդյունաբերությունը, ծանր և թեթև արդյունաբերությունը:
Մեր պատվիրատուներն են ինչպես խոշոր շինարարական և արդյունաբերական ընկերությունները, այնպես էլ իրենց կենցաղի բարելավմամբ զբաղված անհատները: Մեր արտադրանքի տեսականին ևս շատ լայն է`  կամուրջներ և խողովակաշարեր, արտադրական տարածքների ծածկեր և դարպասներ, գովազդային վահանակներ և գեղարվեստական դարբնագործություն: