Մեր մասին

 

 

Վահան Ավագյան, տնօրեն

Հարգելի՛ այցելու

Ուրախ եմ ողջունել Ձեզ «Միկմետալ» ՓԲ ընկերության կայքում: Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք մեր ընկերության գործունեությամբ, և մեզ առնչվող տեղեկատվություն ստանալու համար նախընտրել եք այս կայքը:

 

ՄԻԿՄԵՏԱԼ ընկերությունը հիմնադրվել է 2003թ. հունիսին, որպես Հայաստանում ամրանների և ամրալարերի մեծաքանակ վաճառքով զբաղվող ընկերություն: Ներկայացնելով ''Arcelor Mittal'' (նախկին "Կրիվոռոժստալ" ընկերության արտադրանքը, մեզ շատ արագ հաջողվեց զբաղեցնել առաջատար դիրք այս շուկայում, որը պահպանում ենք մինչ օրս: 

 

Մեր հաճախորդներն են Հայաստանում գործող գրեթե բոլոր շինարարական ընկերությունները: Այս ամենը բարձր որակի ծառայությունների մատուցման և յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցման արդյունք է: 

 

Այս ընթացքում ընկերությունում ստեղծվել է ամենախիստ չափանիշներին համապատասխանող տաք գլանված ամրանի և ամրալարի արտադրություն, և որ ամենակարևորն է, հաջողվել է վերականգնել հայկական արտադրանքի նկատմամբ սպառողի վստահությունը: Ներկայումս ամրանի արտադրությունը ժամանակավորապես դադարեցված է, և ծրագրավորվում է նոր` ավելի բարձր արտադրողականությամբ գործարանի կառուցումը:

ՄԻԿՄԵՏԱԼՆ ունի մասնաճյուղեր Արցախում, Վանաձորում և Գյումրիում:

 

2008թ. ընկերությունում ստեղծվեց պատրաստի ամրանային նախապատրաստվածքների արտադամասը: Այն իր արտադրական հզորությամբ կարող է ապահովել հանրապետությունում իրականացվող ողջ շինարարության պահանջները և բարձրացնել հայաստանյան շինարարական արդյունաբերությունը որակապես նոր մակարդակի:

 

Այսօր Միկմետալ ընկերությունն առաջարկում է հետևյալ սեփական արտադրատեսակները և ծառայությունները.

  • Ամրանների կտրատում և ծռում ըստ պատվիրատուի պահանջի,
  • Անուրների պատրաստում (хомут),
  • 8-28մմ ամրանից եռակցված հարթ ցանցեր (միջհարկային ծածկերի, պատերի ամրանավորման համար),
  • 3-5մմ մետաղալարից (ВР) եռակցված հարթ ցանցեր,
  • տարածական ամրանային հիմնակմախքներ,
  • Փրփրապլաստ (пенопласт),
  • Ծածկերի երկաթբետոնե հեծաններ,
  • 3D պանելներ,
  • Ամրանների մեխանիկական միակցիչներ:

Բացի վերոհիշյալ ծառայություններից ընկերությունը առաջարկում է ցանկացած ձևի և չափի մետաղական կոնստրուկցիաների պատրաստում:

 

Ֆինանսական հաշվետվություն

Հաշվապահական Հաշվեկշիռ.pdf

Ֆինանսական Արդյունքների Մասին Հաշվետվություն.pdf