Մեր մասին

Վահան Ավագյան
Տնօրեն 
Հարգելի՛ այցելու
Ուրախ եմ ողջունել Ձեզ «Միկմետալ» ՓԲ ընկերության կայքում: Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք մեր ընկերության գործունեությամբ, և մեզ առնչվող տեղեկատվություն ստանալու համար նախընտրել եք այս կայքը:

ՄԻԿՄԵՏԱԼ ընկերությունը հիմնադրվել է 2003թ. հունիսին, որպես Հայաստանում ամրանների և ամրալարերի մեծաքանակ վաճառքով զբաղվող ընկերություն: Ներկայացնելով որակյալ արտադրանք, մեզ շատ արագ հաջողվեց զբաղեցնել առաջատար դիրք այս շուկայում, որը պահպանում ենք մինչ օրս

Մեր հաճախորդներն են Հայաստանում գործող գրեթե բոլոր շինարարական ընկերությունները: Այս ամենը բարձր որակի ծառայությունների մատուցման և յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցման արդյունք է: 

 2008թ. ընկերությունում ստեղծվեց պատրաստի ամրանային նախապատրաստվածքների արտադամասը: Այն իր արտադրական հզորությամբ կարող է ապահովել հանրապետությունում իրականացվող ողջ շինարարության պահանջները և բարձրացնել հայաստանյան շինարարական արդյունաբերությունը որակապես նոր մակարդակի:

2013թ. Ից Միկմետալ ՓԲԸ ն հանդիսանում է ԱՍԿԵ Գրուպ հայկական ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերության միակ ներկայացուցիչը և իրականացնում է գործարանի արտադրատեսականու վաճառքը:

Այսօր Միկմետալ ընկերությունն առաջարկում է հետևյալ սեփական արտադրատեսակները և ծառայությունները.

  • Ամրանների կտրատում և ծռում ըստ պատվիրատուի պահանջի,
  • Անուրների պատրաստում (хомут),
  • 8-28մմ ամրանից եռակցված հարթ ցանցեր (միջհարկային ծածկերի, պատերի ամրանավորման համար),
  • 3-5մմ մետաղալարից (ВР) եռակցված հարթ ցանցեր,
  • Տարածական ամրանային հիմնակմախքներ,
  • Փրփրապլաստ (пенопласт),
  • Ծածկերի երկաթբետոնե հեծաններ,
  • 3D պանելներ,
  • Ամրանների մեխանիկական միակցիչներ:

Բացի վերոհիշյալ ծառայություններից ընկերությունը առաջարկում է ցանկացած ձևի և չափի մետաղական կոնստրուկցիաների պատրաստում:

Ֆինանսական հաշվետվություն